Երկուշաբթի մայրենի 4.5.2024.թվական

Կատարի՛ր առաջադրանքները։

Առանձնացրո՛ւ հոմանիշ (նույն իմաստն ունեցող) բառազույգերը։

Օրինակ՝ զարթնել-արթնանալ

Խմել, ընթերցել, թոռոմել, թոշնել, որոնել, բարևել, ըմպել, ստել, վճռել, ուսանել, խաբել, ողջունել, կարդալ, փնտրել, որոշել, սովորել:
ընթերցել-կարդալ, խմել-ըմպել, թոռոմել-թոշնել, որոնել-փնտրել, բարևել-ողջունել, ստել-խաբել, վճռել-որոշել, ուսանել-սովորել:

Գրի՛ր տրված բառերի հականիշները։

զվարթ-տխուր

շքեղ-անշուք

գունավոր-անգույն

ընդարձակ-փոքր

կոպիտ-նուրբ

Յուրաքանչյուր բառի դիմաց հատկանիշ (ինչպիսի՞ հարցին պատասխանող) ցույց տվող բառեր գրի՛ր։

Օրինակ՝ մայրիկ-բարի, հոգատար, ներողամիտ, քնքուշ, մեծահոգի

բժիշկ-հոգատար, բարի, լավագույն, մարդասեր, որակյալ, բանիմաց:

ուսուցիչ-խելացի, բարի, գրագետ, բանիմաց, երեխայասեր, գեղեցիկ:

հայրիկ-ուժեղ, սիրելի, բարի, հոգատար, խելացի, ներողամիտ, հավատարիմ, մտերիմ, զարմանահրաշ:

ծաղիկ-երփներանգ, հոտավետ, գեղեցիկ, քնքուշ, նուրբ, բազմաթերթ:

գիրք-հետաքրքիր, արկածային, բովանդակալից, հաստափոր, գունազարդ:

խաղալիք-սիրելի, հետաքրքիր, գեղեցիկ, տրամաբանական, զարմանահրաշ:

Արտահայությունները գրի՛ր մեկ բառով։

Օրինակ՝ ութ ոտք ունեցող-ութոտնուկ

երեք գույն ունեցող-եռագույն

երկու հարկ ունեցող-երկհարկանի

հազար տարեկան-հազարամյա

հինգ հարկ ունեցող-հինգհարկանի

խոտերով ծածկված-խոտածվածք

ծաղիկներով զարդարված-ծաղկազարդ

սուր միտք ունեցող-սրամիտ

կարմիր այտեր ունեցող-կարմրաթուշ

քաղցր համ ունեցող-քաղցրահամ

Երեքշաբթի

Թվերը փոխարինի՛ր բառերով։

Օրինակ՝ 42-քառասուներկու։

2-երկու, 26-քսանվեց, 100-հարյուր, 154-հարյուր հիսունչորս, 707-յոթ հարյուր յոթ, 1754-հազար յոթ հարյուր հիսունչորս, 1999-հազար ինը հարյուր ինիսունինը, 1000000-միլիոն:

Կարդա՛ նախադասությունները և թվականները գրի՛ր բառերով։

Հայ ժողովուրդը ունի հինգ հազար տարվա պատմություն։

Մեծն Մեսրոպ Մաշտոցը ծնվել է երեք հարյուր վաթսուներկու թվականին և իր հանճարեղ գյուտը կատարել է 5-րդ դարի սկզբներին։

Հայ 1-ին տպագիր գիրքը լույս է տեսել հազար հինգ հարյուր տասներկու թվականին։

Լրացրո՛ւ բաց թողված դերանունները (դու, մենք, ես, նա, նրանք)։

Մենք սովորողներ ենք։

Դու բարի ես։

Ես ուրախ եմ։

Նրանք հետաքրքրասեր են։

Նա մեծահոգի է։

Գրի՛ր բաց թողնված հնչյունները և կարդա՛ բառերը։

Բար-ր, շ-ջան, քա-լ, մար-, տեր-, բար-, կար-ալ, փ-փուր, կ-տսեր, ավա-, հեք-աթ, ճանապար-։
Բարձր, շրջան, քայլ, մարդ, տերև, բարի, կարդալ, փրփուր, կրտսեր, ավագ, հեքիաթ, ճանապարհ։

Ասա՛ մեկ բառով։

Հայրենիքը սիրող-հայրենասեր

ճշմարիտը ասող-ճշմարտախոս

աշխատել սիրող-աշխատասեր

ինքն իրեն շատ հավանող-ինքնահավան

երաժշտություն սիրող-երաժշտասեր

նուրբ ճաշակ ունեցող-նրբաճաշակ

Գտի՛ր արմատները։

Քաջասիրտ-քաջ-սիրտ

լուսառատ-լույս-առատ

սյունազարդ-սյուն-զարդ

անուշահոտ-անուշ-հոտ

ձյունափայլ-ձյուն-փայլ

գլխաբաց-գլուխ-բաց

Հինգշաբթի

Կատարի՛ր տեքստային աշխատանքը։

Կարդա՛ առակը և գրի՛ր, թե ինչ հասկացար։
Սյո

Արագիլը

Մեր պարտեզի բարձր բարդու վրա արագիլը կառուցել է իր բույնը։ Մինչև այդ արագիլը չվերադառնար հարավից, մորս համար դեռ գարունը չէր եկել։ Նա ոչ մեկին թույլ չէր տալիս, որ ձմեռային հագուստները փոխի։ Իսկ երբ գալիս էր, վազում էինք տուն, հանում վերարկուները և դուրս վազում։

Մայրս բարձրանում էր կտուրը, որպեսզի տեսնի արագիլին։

Մեր ծառի վրա արագիլի բույն շինելը մայրս համարում էր բախտավորություն։ Ուրիշ թռչունների հետ մենք իրավունք ունեինք խաղեր խաղալու, մինչև անգամ բներն ավերելու, բայց չէինք համարձակվի որևէ բան անել արագիլին։

Ուշադի՛ր կարդա բնագիրը և լրացրո՛ւ դուրս գրված բառերի պակասող հնչյունները։

բու-ն, հարա-, հա-ուստ, բար-րանալ, բա-տավորություն, ան-ամ, համար-ակվել։
բույն, հարավ, հարուստ, բարձրանալ, բախտավորություն, անգամ, համարձակվել։

Տրված բառերով բառակապակցություններ կազմի՛ր։

բույն- ամուր բույն

հագուտ-հաստ հագուստ

արագիլ-գեղեցիկ արագիլ

կտուր-բարձր կտուր

երեխա-առույգ

Տեքստից դո՛ւրս գրիր գործողություն ցույց տվող բառերը և արտահայտությոնները։
Կառուցել, չվերադառնան, չէր եկել, չէր տալիս,գալիս էր, փոխել, վազում էինք, հանել, բարձրանալ, տեսնել, շինել, համարել, ունեինք, խաղալ, ավերել,համարձակել, անել:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *