Monthly Archives: May 2023

«Ելք» ստուգատես

Իմ բլոգում առանձնացրել եմ «Ելք» ստուգատես-ի բաժինը, որտեղ  այս շրջանի մեր բոլոր  աշխատանքներն են։

Ես եմ ․․․

Ես Սերենա Մարգարյանն եմ:Ծնվելեմ 2014 թվականի Օգոստոսի 30-ին Երևանում:Ես սովորում եմ <<Մխիթար Սեբաստացի>>Արևմտյան դպրոցի 3-րդ դասարանում:Ես դպրոցում ունեմ շատ ընկերներ, որոնց հետ միշտ խաղում ենք տարբեր խաղեր,զրուցում հետաքրքիր թեմաների շուրջ:Ես տանը ազատ ժամերին օգնում եմ մայրիկիս, քոյրիկիս հետ նկարում եմ:Ես սիրում եմ նկարել, ձեռային աշխատանքներ պատրաստել, երգել ու պարել:Երբ մեծանամ , ցանկանում եմ դառնալ նկարչուհի:

Իմ ընկերները

Ես ունեմ շատ ընկերներ։ Իմ բոլոր ընկերները բարի են, հոգատար։ Իմ առաջին ընկերուհին Էվան է։ Նա իմ ամենալավ ընկերն է։ Նրա բնավորությունը շատ բարի է, սիրում է խաղալ համակարգչային խաղեր։ Իմ ընկերուհիներն են Լիլիաննան, Էվան, Նանեն, Լիդիան, Մանեն, Ալինան, Մարգարիտան, Արսինեն: Նրանք սիրում են խաղալ ինձ հետ:

Իմ ուսումնական տարին ձեռքբերումներն ու դժվարությունները

Այս տարին ինձ համար շատ հետաքրքիր էր։ Այս տարվա ընթացքում ես հասցրեցի շատ նոր բաներ սովորել։ Իմ կարևոր ձեռքբերումն այն է,  որ սովորեցի լուծել մաթեմատիկայի դժվար խնդիրները:Իսկ իմ դժվարությունը կարդալ ու գրելն էր, բայց ես կարողացա հաղթահարել այս դժվարությունը:   Ինձ համար տարին շատ արդյունավետ անցավ։ Եվ ես ուրախ եմ, որ արդեն չորրորդ դասարան եմ փոխադրվում։

Առաջին շրջանի ամփոփում

ՄԱՅՐԵՆԻ

 Իմ բլոգում ունեմ «Մայրենի»  բաժին, որտեղ իմ աշխատանքներն եմ առանձնացնում։

«Մայրենի» առարկայից գրեցինք պատումներ, հորինուկներ։ Ես շատ արագ եմ գրում  հորինուկները, որովհետև իմ միտքը զարգացած է։ Շատ հավես առաջադրանքներ կատարեցինք։ Ինձ շատ դուր եկավ: Այնպիսի կային առաջադրանքներ, որոնք ես դժվարանում էի, բայց ուսուցչուհուս, մայրիկիս և ընկերներիս օգնությամբ ամեն ինչ հասցրեցի հասկանալ և ավարտել:

 Խորհուրդ եմ տալիս կարդալ

«Քեռի Ֆեոդոր»

«Ամենաուրախ և ամենատխուր քառասնոտնուկը»

«Վիշապաքարի գաղտնիքը»

«Պինոկիո»

«101 փաստ ջրային կենդանիների մասին»

«Երկնքում շատ աստղեր կան»

«Տասնհինգ ամյա նավապետը։»

«Հրահանը

«Փոքր կլաուսը և մեծ կլաուսը»

«Արքայադուստրը սիսեռահատիկի վրա»

«Փոքրիկ Իդայի ծաղիկները»

«Մատնաչափիկը»

Ջ․ Ռոդարի «Իտալական երգ»

ԵՍ ԵՎ ՇՐՋԱԿԱ ԱՇԽԱՐՀԸ

 Իմ բլոգում ունեմ  բաժին «Ես և շրջակա աշխարհ» , որտեղ իմ աշխատանքներն եմ առանձնացնում։

«Ես և շրջակա աշխարհ»-ը առարկայի շրջանակներում  ագարակի կենդանիներին կերակրեցինք։ Նաև մեր ագարակի ձիերին վարեցինք։ Ձիեր վարելը շա՜տ հավես էր։ Մենք նաև «Power Point» ծրագրով վերցրեցինք մեր սիրած ջրային կենդանիներին և միքնի փաստ գրեցինք այդ կենդանու մասին։

 ԵՐԳ

Երգ-երաժշտության դասերի ընթացքում մենք շա՜տ երգեր ու պարեր սովորեցինք։ Իմ սիրելի պարը «Կարնո քոչարին» է։ Ես շատ եմ սիրում երգել և պարել։

 ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՌԱՐԿԱ

Ես գնում եմ մեր դպրոցում լրացուցիչ նկարչության և անգլերեն խմբակներուն։ Շաբաթը երկու օր մասկանկցում եմ նկարչության խմբակի դասերին, իսկ շաբաթը երեք օր մասկանկցում եմ անգլերենի խմբակի դասերին:

 ՄԱԹԵՄԱՏԻԿԱ

Իմ բլոգում ունեմ «Մաթեմատիկա» բաժին, որտեղ իմ աշխատանքներն եմ առանձնացնում։

Մաթեմատիկայից սովորեցինք սյունակաձև բազմապատկումը, սյունակաձև բաժանումը, միանիշ թվով։ Սյունակաձև բազմապատկումն ու սյունակաձև բաժանումն սկզբում դժվար էր թվում ինձ, բայց քիչ-քիչ սովորեցի հիմա արդեն կարող եմ շատ լավ սյունակաձև համ բաժան եմ համ բազմապատկ եմ։ Լուծեցինք խնդիրեր և լի՜քը մաթեմատիկայի առաջադրանքներ կատարեցինք։ Մենք նաև խաղացինք «Գնորդ-վաճառող» խաղ։ Այտեղ ես համ վաճառողն էի համել գնորդը։ Ես վաճառում էի գրենական պիտույքներ: Նաև սովորեցի հավաքել «կուբիկ-ռուբիկ» գլուխկոտրուկը։  Քննարկում ենք մաթեմատիկայի ֆլեշմոբի խնդիրները:Ես շատ եմ սիրում մաթեմատիկա առարկան։

ՇԱԽՄԱՏ, ՍԵՂԱՆԻ ԽԱՂԵՐ

Մենք ունենք ուրբաթ օրը շախմատ Ընկեր Առնոլդը գալիս է մեր դասարան և մենք շախմատ ենք խաղում։ 

Իմ բլոգը

Ես շատ ուրախ  բլոգավար եմ։ Իսկական բլոգավարը պետք է իմանա՝

  • բլոգում նյութ տեղադրել
  • նյութը ջնջել
  • բաժիններ բացել
  • նյութը խմբագրել
  • հղումներ, նկարներ ավելացնել։

Բլոգավարը պետք է շատ կոկիկ վարի իր բլոգը, պետք է իր բլոգը շատ ակտիվ լինի, պետք է ունենա լիքը տեղադրված գրագետ, հետաքրքիր նյութեր իր բլոգում։ Իմ կարծիքով, իմ բլոգը հենց էդպիսին է և ես լավ բլոգավար եմ։ Եվ ես իմ բլոգում ունեմ 129 տեղադրված նյութ։

Իմ ճամփորդությունները

Իմ բլոգում ունեմ «Ուսումնական ճամփորդություններ» բաժին, որտեղ իմ աշխատանքներն եմ առանձնացնում։

Մենք դասարանով շատ ենք ճամփորդում։ Մենք որ գնում ենք մի տեղ, անպայման զբաղվում ենք միջավայրի խնամքով, մեր հետևից աղբը հավաքում ենք։ Մենք ճամփորդելով շատ բաներ ենք սովորում։ Շնչում ենք մաքուր օդ, տեսնում ենք լիքը սիրուն տեղեր։ Մենք նաև հավաքում ենք մեր գնացած տեղերի մասին  ինֆորմացիա, որ այդ ինֆորմացիան տեղադրենք  բլոգներում, որպեսզի մյուս մարդիկ էլ կարդան և ուզեն ճամփորդել։

Տեխնոլոգիա/կերպարվեստ

Իմ բլոգում ունեմ «Կերպրվեստ» բաժին, որտեղ իմ աշխատանքներն եմ առանձնացնում։

Մենք կերպարվեստի դասին նկարում ենք, լինում է, որ թխտերից բաներ ենք պատրաստում։

Իմ նպատակները

Իմ նպատակն է ունենալ հետաքրքիր գրքեր, որ այդ գրքերը կարդամ ու դառնամ ավելի խելացի, զարգացնեմ խոսքս։ Հաջորդ տարի իմ առաջնային նպատակն է վարժ տիրապետել անգլերենին, որպեսզի կարողանամ հետագայում իրականացնել իմ ամենամեծ նպատակը, այն է՝ նկարիչ-ղիզայնեռ դառնալը։ Իսկ դրան հասնելու համար պետք է շատ լավ սովորեմ ու լրացուցիչ հանձնարարություններ կատարեմ։

Իմ ամենասիրելի նկարը «Paint» ծրագրով               

Իմ ամենասիրելի հորինուկը

Իմ Երազը

Ես Սերենան եմ, շատ եմ սիրում նկարել:

Մի օր նկարում էի, չգիտեմ ինչպես պատահեց, ես հայտնվեցի մի գունագեղ պարտեզում: Ես ճոճանակի վրա նստած ճոճորվում էի, հանկարծ նկատեցի մի փոքրիկ փիսիկ, բարձր մլավոցով դես ու դեն էր վազվզում: Ես իսկույն մոտեցա և գրկեցի նրան: Փոքրիկ փիսիկը կորցրել էր իր մայրիկին: Ես օգնեցի փիսիկին որ նա գտնի իր մայրիկին: Մայր կատուն երփներանգ ծաղիկների մեջ քնած էր:

Ես արթնացա և իմ երազը նկարեցի թղթի վրա:

Իմ ընտրությամբ գործունեությունը

Իմ ընտրությամբ գործունեությունը նկարչությունն է։ Ամեն շաբաթ ես ունեմ երկու ընտրության դաս ընկեր Անուշի մոտ: Ես շա՜տ եմ սիրում նկարել:

Ամենամսյա ֆլեշմոբեր

Մենք ամեն ամիս ունենք ֆլեշմոբեր։ Սկզբում պետք է գրենք մեր անուն, ազգանունն և մեր էլեկտրոնային հասցեն։ Այդքանը գրելուց այդեն սկսում ենք պատասխանել հարցերին ։ Ես արել եմ բոլոր ֆլեշմոբերը։

Իմ բարեմաղթանքը բլոգիս ընթերցողներին

Ես իմ բլոգի ընթերցողներին մաղթում եմ, որ իրենք շա՜տ բաներ իմանան և իրենց բլոգում էլ դնեն այդպիսի նյութեր, որ ուրիշներն էլ սովորեն այդ բաներից։ Իմ բլոգի ընթերցողները միշտ խելացի և առողջ լինեն։ Նրանք էլ ունենան այդպիսի բլոգ՝ իմ նման։



Գրադարանում

Վիլյամ Սարոյան (մաս առաջին)

Երկու լավ ընկերները, Լայոնելն ու Յուլիսիսը, իրենց քայլերն ուղղեցին դեպի հանրային գրադարան։ Երբ երկու տղաները մտան համեստ, բայց տպավորիչ շենքից ներս, զգացին, որ խոր լռություն էր տիրում այդտեղ։ Թվում էր, որ նույնիսկ պատերը, հատակն ու սեղանները պապանձվել էին, կարծես լռությունը կլանել էր բովանդակ շենքը։ Այնտեղ կային ծերունիներ, որոնք թերթ էին կարդում։ Քաղաքային փիլիսոփաներ կային, միջնակարգ դպրոցի տղաներ ու աղջիկներ, որոնք պրպտումներ էին կատարում, բայց բոլորը լուռ էին, որովհետև իմաստություն էին որոնում։ Բոլորն էլ գրքերի մոտ էին, բոլորն էլ ուզում էին մի բան հայտնաբերել գրքերի մեջ։ Լայոնելը ոչ միայն շշնջալով էր խոսում, այլև ոտքի մատների վրա էր քայլում։ Նա շշնջալով էր խոսում, որովհետև կարծում էր, որ պակաս հարգանք դրսևորած կլինի ոչ միայն ընթերցողների, այլև գրքերի հանդեպ։ Յուլիսիսը հետևում էր նրան, նույնպես ոտքի մատների վրա քայլելով։ Նրանք զննում էին գրադարանը, և յուրաքանչյուրն իր համար անթիվ գանձեր էր հայտնաբերում. Լայոնելը՝ գրքեր, իսկ Յուլիսիսը՝ մարդիկ։ Լայոնելը գրքեր չէր կարդում և հանրային գրադարան չէր եկել գիրք վերցնելու համար։ Նա պարզապես սիրում էր նայել դրանց։ Նա իր բարեկամին ցույց տվեց մի ամբողջ շարք գրքեր և շշնջաց.

 – Տես, ինչքա՜ն շատ են։ Ահա սրանք։ Մի այստեղ նայիր։ Սա կարմիր է։ Այնտեղ մի հատ էլ կանաչը կա։ Եվ դեռ ինչքա՜ն գրքեր կան։

Ի վերջո միսիս Գալահերը՝ ծեր գրադարանավարուհին, նկատեց երկու երեխաներին և մոտեցավ նրանց։ Նա խոսեց առանց շշնջալու, խոսեց բարձրաձայն, կարծես բոլորովին էլ հանրային գրադարանում չգտնվեր։ Այդ մեծապես զարմացրեց Լայոնելին և ստիպեց, որ ընթերցողներից մի քանիսը գլուխները բարձրացնեն գրքերից։

 – Քեզ ի՞նչ է հարկավոր, տղա,- ասաց միսիս Գալահերը Լայոնելին։

 – Գրքեր,- կամացուկ փսփսաց Լայոնելը։

 – Ինչպիսի՞ գրքեր,- հարցրեց գրադարանավարուհին։

– Բոլորը,- ասաց Լայոնելը։

 – Բոլո՞րը, – հարցրեց գրադարանավարուհին։

– Ի՞նչ ես ուզում ասել։ Մի տոմսով միայն չորս գիրք կարելի է վերցնել։

 – Ես ոչ մի գիրք էլ չեմ ուզում վերցնել,- ասաց Լայոնելը։

 – Հապա ի՞նչ ես ուզում,- հարցրեց գրադարանավարուհին։

 – Պարզապես դիտել եմ ուզում,- ասաց Լայոնելը։

 – Դիտե՞լ,- ասաց գրադարանավարուհին։ – Հանրային գրադարանը դիտելու համար չի ստեղծված։ Եթե կարդալ չգիտես, կարող ես դրանք թերթել, կարող ես նկարները նայել. բայց ինչո՞ւ ես ուզում միայն դրանց կազմերը տեսնել։

– Սիրում եմ,- շշնջաց Լայոնելը,- չի՞ կարելի։

 – Ինչո՞ւ չէ,- ասաց գրադարանավարուհին,- դրա դեմ օրենք չկա,- կինը նայեց Յուլիսիսին։

 – Իսկ սա ո՞վ է,- հարցրեց նա։

– Սա Յուլիսիսն է,- ասաց Լայոնելը,— նա կարդալ չգիտի։

– Իսկ դու գիտե՞ս,- հարցրեց գրադարանավարուհին։

– Ոչ,- ասաց Լայոնելը,- բայց նա էլ չգիտի։ Դրա համար էլ մենք ընկերներ ենք։ Իմ ծանոթների մեջ նա միակն է, որ չի կարող կարդալ։

Հարցեր և առաջադրանքներ



Գրադարանում

Վիլյամ Սարոյան (մաս երկրորդ)

Ծեր գրադարանավարուհին մի պահ նայեց երկու ընկերներին։ Հանրային գրադարանում, երկար տարիների իր աշխատանքի ընթացքում սա բոլորովին անսովոր մի դեպք էր։

 – Լավ,- ասաց նա վերջապես,- գուցեև լավ է, որ դուք չեք կարող կարդալ։ Ես կարող եմ կարդալ։ Վերջին վաթսուն տարիներին շատ գրքեր եմ կարդացել և չեմ կարող ասել, թե ինչ֊-որ բան կփոխվեր, եթե կարդացած չլինեի։ Դե, այժմ գնացեք և ձեր ուզածի չափ դիտեցեք գրքերը։

 – Շնորհակալություն, տիկին,- ասաց Լայոնելը։

 Երկու ընկերները շարժվեցին դեպի գաղտնիքի և արկածների ավելի մեծ ոլորտներ։ Լայոնելը ավելի շատ գրքեր ցույց տվեց Յուլիսիսին։

 – Սրանք,- ասաց նա,- և դրանք՝ վերևում եղածները, բոլորը գրքեր են, Յուլիսիս։- Նա մի պահ մտքերի մեջ ընկավ։

– Արդյոք ի՞նչ է ասվում բոլոր այդ գրքերի մեջ,- նա ցույց տվեց գրքերով լեցուն հինգ դարակ։- Հետաքրքիր է, ի՞նչ է գրված այս բոլորի մեջ,- ասաց նա։

 Վերջապես նա գտավ մի գիրք, որը արտաքինից շատ գեղեցիկ էր երևում։ Նրա կազմը կանաչ էր, թարմ խոտի նման։

Իսկ այս մեկը,- ասաց նա,- այս մեկը տես ինչքան գեղեցիկ է, Յուլիսիս։

Փոքր – ինչ վախենալով իր արածից, Լայոնելը այդ գիրքը հանեց դարակից, մի քիչ պահեց ձեռքում, հետո բացեց։

 – Տես, Յուլիսիս,- ասաց նա,- սա գիրք է։ Նայիր։ Մեջը ինչ֊-որ բան կա ասված։- Նա ցույց տվեց տպագրված տողերը։

– Ահա «ա»…ն,- ասաց նա,- սա է «ա»֊-ն։ Սա էլ ուրիշ տառ է, բայց չգիտեմ, թե որն է։ Բոլոր տառերը տարբեր են, Յուլիսիս, բառերն էլ են տարբեր։

– Չեմ կարծում, որ ես երբևէ կարդալ կսովորեմ,- ասաց նա,- բայց այնքան եմ ուզում իմանալ, թե ինչ է ասված այս բոլոր գրքերի մեջ։

Ահա նկար է,- ասաց նա,- աղջիկ է նկարված։ Տեսնո՞ւմ ես։ Գեղեցիկ է, չէ՞։

– Նա թերթում էր էջերը.

– Տեսնո՞ւմ ես, էլի տառեր և բառեր, մինչև գրքի վերջը։ Սա հանրային գրադարան է, Յուլիսիս,- ասաց նա,- ամենուր գրքեր են,- նա ակնածանքով նայում էր տպագիր տողերին, շարժում շուրթերը, կարծես փորձում էր կարդալ։ Հետո գլուխն օրորեց։ – Չես կարող իմանալ, թե ինչ է գրված գրքում, Յուլիսիս, մինչև որ կարդալ չիմանաս, իսկ ես կարդալ չգիտեմ,- ասաց նա։ Կամացուկ փակեց գիրքը, դրեց տեղը, և երկու ընկերները ոտքի թաթերի վրա դուրս եկան գրադարանից։ Դրսում Յուլիսիսը սկսեց ցատկոտել, որովհետև ուրախ էր։ Նրան թվում էր, թե ինչ֊-որ բան է սովորել։

 Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ ես կարծում, ինչ կլինի երբ շա՜տ գրքեր կարդաս:
  • Պատմի՛ր, թե տղաները ի՞նչ տեսան դարակից հանած գրքում:
  • Քո կարծիքով ինչո՞ւ էր Յուլիսիսը ուրախ:
  • Քո ընկերներից ո՞վ է նման Յուլիսիսին: Ինչո՞վ է նման:


Տիկնիկային Թատրոն. Անբան Հուռին

Ողջուն, այսօր շատ լավ օր ենք անցկացրել Տիկնիկային թատրոնում: Մենք այնտեղ դիտել ենք «Անբան Հուռին» ներկայացումը։ Այնտեղ հերոսները շատ հավեսն էին, տիկնիկները շատ գեղեցիկ էին և սովորական չէին։ Ներկայացումը շատ հավես է անցել։ Հուռին երգում էր գույների մասին և այդ երգում նա ասում էր, որ նա չի սիրում սև գույն, որովհետև այն շատ մռայլ էր Հուռիի համար։ Նա ավելի շատ սիրում էր ոսկեգույն: