Monthly Archives: November 2023

Ուղիղ, հատված, Ճառագայթ, բեկյալ գծեր

Առաջադրանքներ

  1. AC հատվածի   երկարությունը 4 սմ 7մմ է,  BC հատվածինը՝                      10 սմ 4 մմ: Գտիր  AB  հատվածի   երկարությունը :

11mm 13sm

  • AB հատվածի   երկարությունը 27 սմ 6 մմ է,  AC հատվածը՝                  8 սմ 4 մմ: Գտիր  CB   հատվածի   երկարությունը:  34sm 10mm
  • Որքա՞ն է CD հատվածի երկարությունը, եթե |AD|=125 մմ,            |AB|=25 մմ, |BC|=55 մմ։

105mm


A        B                                C                      D

  • Հաշվիր BC հատվածի երկարությունը, եթե |AD|=150 մմ, |AB|=35 մմ, |CD|=52մմ։

63mm


A        B                                C                      D

  • Քանի՞ ճառագայթ կառաջացնեն երկու հատվող ուղիղները։

4

  6.Լրացրու բաց թողնված բառերը։

Ճառագայթը  ուղղի   մաս է։  Այն ունի միայն սկիզբ,    որը նրա սկզբնակետն է։ Ճառագայթը ունի սկիզբ, ՉՈՒՆԻ վերջ բայց :

7. Լրացրու բաց թողնված բառը(բառերը):

Հատվածն ուղղի  այն  մասն է,  որն ունի սկիզբ և վերջ ։

8․  Հաշվիր բեկյալ գծի երկարությունը, եթե  AB հատվածի  երկարությունը            5 սմ 4 մմ է, BC հատվածինը՝ 5 սմ 8 մմ,  իսկ  CD հատվածինը՝ 7 սմ 5 մմ:

5 սմ 4 մմ+5 սմ 8 մմ+7 սմ 5 մմ=18sm 7mm



Իմ երազած դպրոցը💗💗

Իմ երազած դպրոցը ուզում եմ լինի այս դպրոցի նման: Որովհետև ամենասիրուն ծառերից մեկն -եմ տեսել: նույնիսկ դասատուները շատ բարի են, ու շատ գեղեցիկ են: Շատ ու շատ լավն է դպրոցը: Բայց ոզում եմ, որ դպրոցի առաջին օրը երեխաները ազատ լինեն և զբաղվեն նրանով, ինչով ուզում են:💗💗



Աֆրիկա

Լրացնել բաց թողնված բառերը՝

Այս մայրցամաքը  Աֆրիկա են անվանել հին հռոմեացիները՝ տեղաբնիկ «————» ցեղի անունով:  Ըստ զբաղեցրած տարածքի՝ Աֆրիկան երկրագնդի ——— մայրցամաքն է՝ ——— հետո:

———  աշխարհի ամենամեծ անապատն է:

———  Աֆրիկայի ամենաերկար գետն է:

Աֆրիկյան սավաննաներում բնակվում են ————, ————, ———— ու ————, կենդանիների արքան՝——— և ցամաքային ամենախոշոր կենդանին՝ աֆրիկյան ————:



Պատիկ և բաժանարար

35:7=5

35-ը 7-ի պատիկ է։ այո

 7-ը 35-ի բաժանարար է։ ոչ

36-ը 7-ի պատիկ չէ։ այո

 7-ը 36-ի բաժանարար չէ։ ոչ

1.  Երկուսի պատիկ մի քանի թիվ գտի՛ր։ 2 4 10 12 14 16 18 20 6 8 22 24 26 28 30 32 34 36 38 40 42 44 46 48 50

2. Քանի՞ պատիկ ունի 5-ը։ Մի քանիսը գ րի ՛ր։ 5 10 15 20 25 30 35 40 45 50 55 60 65 70 75 80 85 90 95 100 105 110 120 125 130 135 140 145 150 155 160 165 170 175 180 185 190 195 200

3. Տրված թվերից ընտրի՛ր 7-ի պատիկներ   ը․

 7, 8, 14, 18, 22, 28, 31, 35, 36, 49, 77, 90, 91, 98

4. Գրի՛ր 30-ի բոլոր  բաժանարարները։ 1 2 3 5 10 15

5. Գրի՛ր 10-ի բոլոր բաժանարարները։ 5 1 2

6. Գրի՛ր 25-ի բոլոր բաժանարարները։ 5

7. Ո՞րն է 21–ի ամենամեծ բաժանարարը։ 7 3

8. Ո՞րն է 18-ի ամենափոքր բաժանարարը։    2  3 



Եղնիկը

«Մի անգամ իմ բարեկամ մի որսորդ մեր հանդի անտառուտ սարերից մի եղնիկ նվեր բերեց երեխաներիս համար»:Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո, երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում էինք հեքիաթական վերջալույսով վարվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները:

«Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր, խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:
Կամաց-կամաց մեր վրա սովորեց նա. էլ չէր փախչում, չէր վախենում մեզնից. մանավանդ շա՜տ մտերմացել էր երեխաներիս հետ. նրանց հետ միասին վազվզում էր պարտեզում, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:
Մի բան ինձ շատ էր զարմացնում: Եղնիկը թեև այնպես ընտելացել էր մեզ, սովորել էր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում էր այս պատշգամբը և ուշագրավլռիկ նայում էր հեռու` անտառներով փաթաթված սարերին. ականջները լարած խորասույզ լսում էր անտառների խուլ ու անդուլ շառաչը, որ երբեմն ուժեղանում էր, երբեմն բարականում` նայելով հովերի թափին: Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ երբ պատահում էր բարձրանում էի պատշգամբը, ինձ բավական միջոց չէր նկատում և երբ հանկարծ ուշքի էր գալիս` նետի պես ծլկվում էր մոտիցս…
Արդյոք գիտե՞ր նա, որ ինքը ղողանջուն անտառների ազատ երեխան է եղել, որ մայրը այնտեղ է կաթ տվել իրեն, որ այնտեղ է իր հայրը եղջյուրները խփել կաղնիներին: Արդյոք, գիտե՞ր, որ այդ խուլ շառաչը անուշ-անուշ օրորել է իրեն առաջին անգամ, և ո՞վ գիտե, գուցե, երազներ է բերել իրեն, սիրուն երազներ…
Խե՜ղճ եղնիկ… Կարոտ` իր սիրած գուրգուրող անտառներից և զանգակ աղբյուրներից, իր խարտյաշ մորից և շնկշնկան հովերի հետ վազող ընկերներից` հիմա տանջվում, տառապում է մեզ մոտ, մտածում էի ես: Եվ այնպես սրտանց ցավակցում էի նրան… Չէ՞ որ նա էլ մեզ պես մտածող և զգայուն հոգի ունի:
Ես շատ էի հարգում նրան, խնդրեմ չծիծաղես վրաս, այո՛, այնքան, որ երբ նա բարձրանում էր պատշգամբը, հեռացնում էի երեխաներիս, և թողնում էինք նրան մենակ իր ապրումների հետ…
Երբ գրկում էի նրան, այդ նազելի էակին, և նայում էի լեռնային աղբյուրների նման վճիտ աչուկների մեջ` տեսնում էի այնտեղ մի թախծալի, երազուն կարոտ…
Մի գիշեր,- մի քամի գիշեր էր,- սարերից անսանձ փչում էր քամին, դուռն ու պատուհանները ծեծում ու ծեծկում: Պարզ լսվում էր, որ այնտեղ, անտառում, դարավոր կաղնիներն ու վայրի ընկուզենիները ճակատում էին հողմի դեմ` աղմկում և գոռում: Եվ քամին բերում էր անընդհատ անտառի այդ լիակուրծք խշշոցն ու մռունչը, ու թվում էր թե` հենց մեր դռան առջև է աղմկահույզ, հողմածեծ անտառը:
Երեխաներս վախից կուչ էին եկել. մինչդեռ եղնիկը դողում էր մի խենթ սարսուռով: Աչքերը կայծակին էին տալիս: Անթարթ, ամբողջովին լսելիք դառած` ականջ էր դնում նա անտառի հուժկու շառաչին, որ խոսում էր նրա հետ մայրենի լեզվով:
Անտառը կանչում է նրան, ընկերների ազատ վազքն է տեսնում նա մթին թավուտների մացառուտ ժայռերն ի վեր,- մտածում էի ես:
Մի փոքր հետո ավելի սաստկացավ քամին` փոթորիկ դառնալու չափ. մեկ էլ աղմուկով բացվեցին լուսամուտի փեղկերը, և մի ուժգին շառաչը միանգամից ներս խուժեց: Եղնիկը հանկարծակի մի ոստումով ցատկեց լուսամուտի գոգը` աչքերը սուզելով շառաչուն խավարի մեջ: Ես իսկույն վրա վազեցի բռնելու նրան, սակայն նա մի ակնթարթի մեջ թռավ լուսամուտից պարտեզը և ծածկվեց խավարների մեջ…
Դե՛հ, հիմա՛ գնա ու գտիր նրան իր հայրենի անծայր անտառներում…»:

1907թ.
Դսեղ

Առաջադրանքներ

1 Բացատրի՛ր տեքստում ընդգծված բառերը։

հանդ-արտ, վերջալույս-մայրամուտ,  մակաղած-տարածված, ոսկեգեղմ-ոսկեգույն, խարտյաշ-ոսկեդեղին, ջինջ-մաքուր, ուշագրավ-հետաքրքիր, լռիկ-լուռ, անդուլ-անդադար, հողմածեծ-հողմից ծեծված, հուժկու-ուժեղ, սաստկացավ-ուժեղացավ, շառաչ-շառաչյուն, խուժեց- գրոհել:

 2 Տեքստից դո՛ւրս գրիր հնգական բարդ և ածանցավոր բառեր։ 

բարդ ածանցավոր

ուշագրավ երեխաներ

ինքնամոռաց աշնանային

աղմկահույզ ականջներ

վերջալույս անսանձ

հողմածեծ աղբյուրներ

3 Տրված բառակապակցությունները գործածի՛ր նախադասություններում։

Հայաստանում շատ կան լեռնային աղբյուրներ:

Զանգակ աղբյուրների ձայնը հնչում էր ամենուր:

Մեր այգում կան դարավոր կաղնիներ:

Եղնիկը ուներ ջինջ աչուկներ։

4 Տեքստից դո՛ւրս գրիր հոգնակի թվով գործածված 5-7 գոյական (ինչե՞ր, ովքե՞ր հարցերին պատասխանող բառեր)։

սարեր, երեխաներ, անտառներ, ականջներ, աղբյուրեր:

5 Բացատրի՛ր տրված արտահայությունները։

Աչքերը կայծակին էին տալիս- փայլում էին

նետի պես ծլկել-գնալ

քամի գիշեր- քամոտ գիշեր

6 Տրված բառակապակցություններում ո՞ր բառերն են գործածված փոխաբերական իմաստով։ Ընդգծի՛ր։

Աշնանային երեկո, հեքիաթային վերջալույս, վառվռուն սարեր, ոսկեգեղմ անտառներ, վճիտ աչուկներ, խարտյաշ եղնիկ, թախծալի կարոտ, դարավոր կաղնի, զգայուն հոգի, վայրի ընկուզենի, անծայրածիր անտառ, զանգակ աղբյուրներ, քամի գիշեր։

7 Բացատրի՛ր համեմատությունները։

Նետի պես ծլկել-շատ արակ փաղջել:

մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները:-

լեռնային աղբյուրների նման վճիտ աչուկներ-մաքուր, փսյլուն աչքեր

8 Տեքստից առանձնացրո՛ւ եղնիկին նկարագրող հատվածները։

Բնութագրի՛ր եղնիկին։ Եղնիկը բարի, սիրուն ու ընտանի էր:

9 Տեքստից առանձնացրո՛ւ աշնանային անտառի նկարագրությունը։

Ցուրտ ,տխուր և ոսկեդեղին:

10 Շարունակի՛ր պատմությունը։ Իսկ հետո ի՞նչ եղավ։

Եղնիկը վազեց դեպի մութ անտառ ու զբասեց մինջև առավոտ, թաքնվելով մի ծառի կողքը: Երբ առավոտ եղավ, սկսեց բնտռել իր ընտանիքը: Հանկարծ հեռվից լսեց իր մայրիկի ձայնը, որ նրան բնտռում էր: Գնալով ձայնի հետեվից, գտավ իր մայրիկին և միացավ իր ընտանիքին:



Հրազդանի կիրճը Երևան քաղաքի յուրօրինակ այցեքարտերից է։ Այս հրաշալի բնական ռեսուրսը քաղաքի մշակութային, զբոսաշրջային, սպորտային և ժամանցային կարևորագույն վայրերից է:


Երևանը Հրազդան գետի ափամերձ քաղաքներից մեկն է, որը բնակեցված է եղել հնագույն ժամանակներից, ինչի մասին վկայություն են գետի կիրճում հայտնաբերված քարայրները՝ հնագույն մարդկանց պատկանող աշխատանքային գործիքներով և այլ գտածոներով: Հրազդան կամ Զանգու (ուրարտերեն՝ Իլդարունի) գետը Արաքսի ձախ վտակն է, որը սկիզբ է առնում Սևանա լճից:

Գետի մի մեծ հատված՝ մոտ 15 կմ, հոսում է մայրաքաղաք Երևանի տարածքով: Քաղաքի տարբեր կետերից տեսանելի են կիրճի գեղեցիկ տեսարանները: Հրազդանի կիրճի երկայնքի  միջին հատվածում Նոր Արաբկիր զբոսայգին է, որտեղ հանգստյան գոտուն կից գործում է «Երևան զիփլայն» ճախրուղին: Ճախրուղով թռիչքն անցնում է Հրազդանի կիրճի վրայով, Դավիթաշենի կամրջի տակով, որի ժամանակ բացվում են քաղաքի՝ անմոռանալի տեսարանները: Կիևյան կամրջի հարակից տարածքում է գնտնվում Թումանյանի անվան այգին, ինչպես արդեն ամրապնդվել է ժողովրդական խոսքում՝ Թումո այգին, որն ընտանեկան հանգստի հրաշալի վայր է՝ ժամանցային և սպորտային տարաբնույթ գոտիավորմամբ։ Առկա է նաև շների համար նախատեսված տարածք։ Այգուց բացվում է հիասքանչ տեսարան՝ դեպի Հրազդանի կիրճը։ 

Ձորում գտնվող գետի մոտ կարելի է հասնել ինչպես Թումոյի այգով, այնպես էլ Երևանի փոքր կենտրոնից` Դիանա Աբգարի այգու վերջնամասից (Սարյան փողոցի կողմից): Այստեղ գտնվող թունելի միջով 10 րոպեում կարելի է հայտնվել Հրազդանի կիրճի գեղատեսիլ վայրերից մեկում՝ Երևանի մանկական երկաթուղու տարածքում: Ինչպես Խորհրդային Միության բոլոր պիոներական երկաթուղիները, այնպես էլ երևանյանն աշխատում էր երեխաների մասնակցությամբ և մեծահասակների հսկողության ներքո։ Նպատակը երեխաների մոտ հետաքրքրություն առաջացնելն էր երկաթուղային աշխատողի մասնագիտության նկատմամբ: Այժմ տարածքը գործում է որպես հանգստի գոտի, իսկ լավ պահպանված կայարանի շենքը և մի քանի հին շարժակազմերը, որոնք ներկված են վառ գույներով, հիանալի վայր են լուսանկարվելու համար։ Գնացքներից մեկն այսօր էլ աշխատում է, տաք եղանակին կարելի է երթևեկել Հրազդանի կիրճի երկայնքով։ Այգին ունի նաև բազմաթիվ այլ տեսարժան և ժամանցի վայրեր:

Հրազդանի կիրճում է գտնվում նաև Հրազդանի ձորի հանրային բացօթյա մարզահրապարակը, ինչպես տեղացիներն են այն անվանում՝ «Չռիկը»՝ իբրև հոսող ջրի վայր, կամ «Բիձու գյոլը», քանի որ այստեղ սիրում են հավաքվել, մարզվել և ուղղակի լավ ժամանակ անցկացնել մայրաքաղաքի տարեցները՝ առողջ ապրելակերպի ջատագովները:

Կիրճի՝ Ծովակալ Իսակով պողոտայի հարակից հատվածում գտնվում է Երևանյան լիճը, որն արհեստական ջրամբար է՝ Երևանի հարավ-արևմուտքում: Լճի հարակից տարածքում գտնվում է «Երևան 1» քարայրը, Շենգավիթ բնակատեղին,  որը վաղ բրոնզեդարյան հուշարձան է Երևանի հարավ-արևմտյան հատվածում, Թեյշեբաինի կամ Կարմիր բլուր ուրարտական քաղաքի հնավայրը՝ Հրազդան գետի ձախ ափին: Իսկ 1986 թ.-ին քաղաքով հոսող Հրազդան գետի աջ ափին հնագետները հայտնաբերել են Կարմիր բերդը (Կարմիր ամրոց), որը թվագրվում է մ.թ.ա. 2 -րդ հազարամյակով:

Այսպիսով, տասնյակ դարեր առաջ, դուրս գալով քարայրներից, մարդիկ բերդեր և բնակատեղիներ են կառուցել Հրազդանի կիրճի բարձրադիր տեղանքում, որոնց հետքերը պահպանվել և հասել են մեր օրեր: Ավելի ուշ բնակավայրը տարածվել է Հրազդանի բարձրադիր հարթավայրում: Այսպես է առաջացել և հետզհետե ընդարձակվել քաղաքը:

Ժամանակին Երևանի տարածքում գետի 2 ափերն իրար էին կապվում Հրազդանի կիրճում գտնվող Կարմիր կամրջով, որը, ցավոք, մինչև մեր օրեր հասել է կիսաքանդ: Կամուրջը կոչվել էր «կարմիր», քանի որ կառուցված էր կարմիր տուֆից: Կամրջի ընդհանուր երկարությունը 80 մետր էր, իսկ բարձրությունը՝ 11մ: Այն ուներ 4 կամար՝ երկուսը մեջտեղում էին և թեքված, մյուս երկուսը՝ Հրազդան գետի ափին: Դարեր շարունակ Կարմիր կամուրջը տնտեսական կապեր էր ապահովում Երևանի բերդի (Երևանի Արարատի կոնյակի-գինու-օղու գործարանի տեղում) Էջմիածնի և Արարատյան դաշտի միջև: Հարավից քաղաք մտնող ճանապարհը, որն անցնում էր այս կամրջի վրայով, շատ լայն չէր․ ընդամենը երկու սայլ կարող էր կողք-կողքի անցնել: Կամուրջն ընդգրկված է հուշարձանների պետական ցուցակում, և նախատեսվում է այն վերանորոգել և պահպանել՝ որպես միջնադարյան Երևանի պատմության արժանի վկայություն: Այսօր Հրազդան գետի վրա շահագործվում է թվով երեք կամուրջ՝ Դավթաշենի, Կիևյան և Հաղթանակի:

Միջնադարում՝ քաղաքի պատմության նոր ժամանակներում, Հրազդանի կիրճում գործել են տնտեսական փոքր ձեռնարկություններ՝ դինգերի ձևով: Դրանք բրնձի և բամբակի մշակման փոքր ձեռնարկություններ էին, որոնց աշխատանքի համար օգտագործվում էր Հրազդան գետի ջուրը:

19-րդ դարում՝ քաղաքի վերափոխման գործընթացի ժամանակ, գլխավոր հատակագծերը կազմելիս Հրազդանի կիրճը պահպանվեց որպես բնական կանաչ տարածք՝ հանգստի ու ժամանցի համար: Այս մոտեցումը շարունակվեց նաև խորհրդային կարգերի հաստատումից հետո: Պետական տոների օրերին Երևանի բնակիչներն ընտանիքներով գալիս էին այստեղ և անց էին կացնում իրենց հանգիստը: Փախչելով Երևանի տապից՝ նրանք կիրճի ափերի կանաչ հատվածներում փռում էին ծածկոցներ, սնվում, խաղում, զրուցում, հանգստանում, վայելում բնությունն ու Հրազդանի կարկաչը: Այսօր կիրճի տարբեր հատվածներ, ցավոք, սեփականաշնորհված են:

Visit Yerevan

Visit Yerevan

Վարդան Պետրոսյան

Visit Yerevan

Visit Yerevan

Visit Yerevan

Visit Yerevan

Visit Yerevan

Visit Yerevan

Visit Yerevan

Վարդան Պետրոսյան

Visit Yerevan

Visit Yerevan

Visit Yerevan

Visit Yerevan

Visit Yerevan

Visit Yerevan

Visit Yerevan



Քարտես 🏞❤



My school



Մաթեմ

12+18=30
: : 
3+3=6
= = =
4·6=24
  1. Քանի՞ թվանշան գոյություն ունի։

10

  • Որո՞նք են բնական միանիշ թվերը։

1-9

  • 4657 թիվը քանի՞ նիշ ունի։

4

  • 6878 թիվը գրիր տառերով։

Վեց հազար ութ հարյուր յոթանասուն ութ

  • 20 թվին աջից կցագրել 2, ձախից 8, ստացված թիվը գումարել տրված թվին։

8222

  • Որքանո՞վ կմեծանա միանիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից կցագրենք 2 թվանշանը

20-ով

  • 21, 12, 36, 63, 13, 31, 25, 52, 15, 51, 27, 67, 75, 100, 10, 4, 88, 777, 890, 8990 թվերից առանձնացրու

ա) զույգ թվերը։ 12, 52, 100, 10, 4, 88

բ) կենտ թվերը։ 7, 21, 36, 63, 13, 31, 25, 15, 51, 27, 67, 75, 777, 890, 8990

  • Համեմատի՛ր.

230204 < 234504

23426 <23789

2845 = 2845

264890 < 264897

  • Աստղանիշը փոխարինիր այնպիսի թվանշանով, որ ստանաս ճշմարիտ անհավասարություն:

356589 > 356149

306784 < 306984

2508·2300=5768400

2508      
2300.     
5768400   
          


Tasks for the autumn holidays

Հանձնարարություններ աշնանային արձակուրդների համար

1.let’s review the vocabulary/Եկեք կրկնենք բառապաշարը

A.

Մայրիկ- mother

Հայրիկ-father

Քույրիկ-sister

Եղբայր-brother

Տատիկ-grandmother

Պապիկ-grandfather

Քեռի-uncle

Մորաքույր-aunt

Դուստր-daughter

Որդի-son

Բարեկամներ-relatives

Հարևաններ-neighbors

Թոռնիկներ-grandchildren

Ծնողներ-parents

Զարմիկներ-cousins

B.

Բարի-kind

Գեղեցիկ-nice

Ազնիվ-honest

Համեստ-modest

Աշխատասեր-hardworking

Ընկերասեր-friendly

Հավատարիմ-loyal

Խելացի-smart

Ստեղծարար-creative

Քաջ-brave

Ամաչկոտ-shy

Օգնող-helpful

2. Let’s make combination of words/ Եկեք կազմենք բառակապակցություններ

A kind mother

A brave father

A smart brother

A friendly sister

A loyal friend

Now it’s your turn/Հիմա քո հերթն է

3. Let’s make sentences/Եկեք կազմենք նախադասություններ

Remember/հիշիր I have got, you have got, we have got, they have got but she has got, he has got, it has got.

I have got a kind mother.

She has got a brave father.

They have gat a smart brother.

He has got a friend sister.

We have gat loyal friend.

Now it’s your turn/Հիմա քո հերթն է

4. Dear student, try to describe your mother/Սիրելի սովորող, փորձիր նկարագրել քո մայրիկին.

I love my mother. She is very hardworking.

5. Dear student, try to describe your father/Սիրելի սովորող, փորձիր նկարագրել քո հայրիկին.

I love my father. He is very brave.



Next page →