Թեսթ 13

Ակսել Բակունց

Մթնաձոր


Մթնաձոր տանող միակ արահետն առաջին ձյունի հետ փակվում է. մինչև գարուն ոչ մի մարդ ոտք չի դնում անտառներում: Սակայն Մթնաձորում այժմ էլ թավուտ անտառներ կան, ուր ոչ ոք չի եղել: Ծառերն ընկնում են, փտում, ընկած ծառերի տեղ նորն է ծլում, արջերը պար են խաղում, սուլում են չոբանի պես, ոռնում են գայլերը, դունչը լուսնյակին մեկնած, վարազները ժանիքով վարում են սև հողը, աշունքվա փ□ած կաղիններ ժողովում: 
Մի ուրույն աշխարհ է Մթնաձորը, քիչ է ասել կուսական ու վայրի: Թվում է, թե այդ մոռացված մի անկյուն է այն օրերից, եր□ դեռ մարդը չկար, և բրածո դինոզավրը նույնքան ազատ էր զգում իրեն, ինչպես արջը մեր օրերում: Գուցե այդպես է եղել աշխարհն այն ժամանակ, երբ քարածուխի հսկա շերտերն են գոյացել և շերտերի վրա պահել վաղուց անհետացած բույսերի ու սողունների հետքեր: 
Հիմա էլ Մթնաձորում մուգ-կանաչ մաշկով խլեզներ կան՝ մարդու երես չտեսած, մարդուց երկյուղ չունեցող: Պառկում են քարերի վրա, արևի տակ. ժամերով կարող եք նայել, թե ինչպես է զարկում փորի մաշկը, թույլ երակի պես, կարող եք բռնել նրանց: Խլեզները Մթնաձորում մարդուց չեն փա□չում: 
Բարձր են Մթնաձորի սարերը. դրանից է, որ ամռան երկար օրերին էլ արևը մի քանի ժամ է լույս տալիս Մթնաձորի անտառներին: Եվ երբ հեռավոր հարթավայրերում արևը նոր է թեքվում դեպի արևմուտք, Մթնաձորում ստվերները թանձրանում են, սաղարթի տակ անթափանց խավար է լինում, արջերը որսի են դուրս գալիս, վարազներն իջնում են ջուր խմելու, իր որջի առաջ զիլ ոռնում է գայլը, ոռնոցը հազարբերան արձագանքով զրնգում է Մթնաձորում: 
Գիշեր է դառնում, և գիշերվա հետ որսի են ելնում Մթնաձորի բնիկները: Արջը տանձ է ուտում, իրար թաթով են տալիս, թավալգլոր են լինում չոր տերևների վրա, դարան մտնում, հենց որ զգում են վայրի խոզերի մոտենալը: Արջը գիտե վարազի ժանիքի թափը, նախահարձակ չի լինում: Եթե տկար մի խոզ ետ մնա մյուսներից, արջը թաթի մի հարվածով ճեղքում է փափուկ վիզը, մի երկու պատառ լափում, լեշը ծածկում չոր ցախով ու տերևներով, քար դնում վրան, փնթփնթալով հեռանում, մինչև լեշը հոտի: 
Եթե հանկարծ վարազները լսեն ետ մնացած խոզի ճիչը… Սրածայր թրերի պես շողշողում են ժանիքները, անշնորհք շարժումներով ար□ին մնում է բարձրանալ կաղնու վրա: Կատաղի ձիերի պես վարազները վրնջում են, ժանիքներով ակոսում կաղնու տակ, զարկում ծառի բնին: Մթնաձորի ծերունի անտառապահը մի գարունքի տեսել է վարազի կմախքը` ժանիքը մինչև արմատը խրված ծառի բնում, ծառի ճյուղի արանքում արջի սատկած քոթոթին: 

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո’ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
    Ար□ին-արջին, եր□-երբ, փ□ած-փտած, փա□չում-փախչում:
  • Տեքստում ընդգծված նախադասության մեջ պար են խաղում, բառակապակցությունը արտահայտի՛ր մեկ բառով:

արջերը պար են խաղում-պարում են

  • Տեքստից դուրս գրի՛ր տրված բառերի հականիշները.
    ա/լույս- խավար

բ/թաց- չոր     

գ/ջահել- ծերունի
դ/կենդանի- սատկած

  • Կազմի՛ր երկու նախադասություն՝ անտառ բառը օգտագործելով ուղիղ և փոխաբերական իմաստներով:

Գարնանը անտառը պատվում է փարթամ կանաչով:                                                      Հեռուներում լսվում էր անտառի շառաչը:

  • Ո՞րն է ագռավի ձայն դարձվածքի ճիշտ իմաստը.

ա/գեղեցիկ ձայն
 բ/բարձր ձայն

գ/ուժեղ, խլացնող ձայն

դ/կոշտ, կոպիտ ձայն

  • Ի՞նչ էին  անում ընդգծված նախադասության մեջ.
    ա/գայլերը ոռնում էին:
    բ/վարազները ժանիքներով վարում էին սև հողը:
    գ/ծառերը ընկնում են:
    դ/արջերը պար են խաղում:

  • Տեքստում ընդգծված բառերից ստացի՛ր բայեր:

Երկյուղ-երկյուղել, երկար-երկարել, որս-որսալ, հարված-հարվածել:                 

  • Տեքստից դուրս գրի՛ր մեկ պարզ ընդարձակ նախադասություն, որի մեջ շաղկապ լինի:
    Սակայն Մթնաձորում այժմ էլ թավուտ անտառներ կան, ուր ոչ ոք չի եղել:
  • Տեքսում ընդգծված նախադասություններից դուրս գրիր երկու ստորոգյալ:
    ծլում է, ընկնում են
  • Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
    Պոզեր ունի այծ չէ,
    Թևեր ունի, թռչուն չէ:
                              թիթեռ       
  • Տեքստը բաժանիր երկու մասի և վերնագրի՛ր:
                         Մթնաձորի բուսական և կենդանական աշխարհը

    Մթնաձոր տանող միակ արահետն առաջին ձյունի հետ փակվում է. մինչև գարուն ոչ մի մարդ ոտք չի դնում անտառներում: Սակայն Մթնաձորում այժմ էլ թավուտ անտառներ կան, ուր ոչ ոք չի եղել: Ծառերն ընկնում են, փտում, ընկած ծառերի տեղ նորն է ծլում, արջերը պար են խաղում, սուլում են չոբանի պես, ոռնում են գայլերը, դունչը լուսնյակին մեկնած, վարազները ժանիքով վարում են սև հողը, աշունքվա փ□ած կաղիններ ժողովում: 
    Մի ուրույն աշխարհ է Մթնաձորը, քիչ է ասել կուսական ու վայրի: Թվում է, թե այդ մոռացված մի անկյուն է այն օրերից, եր□ դեռ մարդը չկար, և բրածո դինոզավրը նույնքան ազատ էր զգում իրեն, ինչպես արջը մեր օրերում: Գուցե այդպես է եղել աշխարհն այն ժամանակ, երբ քարածուխի հսկա շերտերն են գոյացել և շերտերի վրա պահել վաղուց անհետացած բույսերի ու սողունների հետքեր: 
    Հիմա էլ Մթնաձորում մուգ-կանաչ մաշկով խլեզներ կան՝ մարդու երես չտեսած, մարդուց երկյուղ չունեցող: Պառկում են քարերի վրա, արևի տակ. ժամերով կարող եք նայել, թե ինչպես է զարկում փորի մաշկը, թույլ երակի պես, կարող եք բռնել նրանց: Խլեզները Մթնաձորում մարդուց չեն փա□չում: 
    Բարձր են Մթնաձորի սարերը. դրանից է, որ ամռան երկար օրերին էլ արևը մի քանի ժամ է լույս տալիս Մթնաձորի անտառներին: Եվ երբ հեռավոր հարթավայրերում արևը նոր է թեքվում դեպի արևմուտք, Մթնաձորում ստվերները թանձրանում են, սաղարթի տակ անթափանց խավար է լինում, արջերը որսի են դուրս գալիս, վարազներն իջնում են ջուր խմելու, իր որջի առաջ զիլ ոռնում է գայլը, ոռնոցը հազարբերան արձագանքով զրնգում է Մթնաձորում: 

                                                 Վարազի որսը

Գիշեր է դառնում, և գիշերվա հետ որսի են ելնում Մթնաձորի բնիկները: Արջը տանձ է ուտում, իրար թաթով են տալիս, թավալգլոր են լինում չոր տերևների վրա, դարան մտնում, հենց որ զգում են վայրի խոզերի մոտենալը: Արջը գիտե վարազի ժանիքի թափը, նախահարձակ չի լինում: Եթե տկար մի խոզ ետ մնա մյուսներից, արջը թաթի մի հարվածով ճեղքում է փափուկ վիզը, մի երկու պատառ լափում, լեշը ծածկում չոր ցախով ու տերևներով, քար դնում վրան, փնթփնթալով հեռանում, մինչև լեշը հոտի: 
Եթե հանկարծ վարազները լսեն ետ մնացած խոզի ճիչը… Սրածայր թրերի պես շողշողում են ժանիքները, անշնորհք շարժումներով ար□ին մնում է բարձրանալ կաղնու վրա: Կատաղի ձիերի պես վարազները վրնջում են, ժանիքներով ակոսում կաղնու տակ, զարկում ծառի բնին: Մթնաձորի ծերունի անտառապահը մի գարունքի տեսել է վարազի կմախքը` ժանիքը մինչև արմատը խրված ծառի բնում, ծառի ճյուղի արանքում արջի սատկած քոթոթին: 

  1. Ինչպիսի՞ աշխարհ էր Մթնաձորը:
    ա/մուգ-կանաչ
    բ/արահետներով ու բացատներով հարուստ
    գ/կուսական ու վայրի
    դ/քարածուխի  հսկա շերտերով հարուստ
  1. Ինչո՞ւ էր  արջը վախենում վարազից:

Արջը գիտե վարազի ժանիքի թափը, նախահարձակ չի լինում:

  1. Նկարագրի՛ր վարազներին:
    Եթե հանկարծ վարազները լսեն ետ մնացած խոզի ճիչը… Սրածայր թրերի պես շողշողում են ժանիքները, անշնորհք շարժումներով ար□ին մնում է բարձրանալ կաղնու վրա: Կատաղի ձիերի պես վարազները վրնջում են, ժանիքներով ակոսում կաղնու տակ, զարկում ծառի բնին:

  2. Պատմվածքում ի՞նչը քեզ դուր չեկավ:
    Արջի քոթոթը սատկել էր:

Փիղը

Ուշադիր կարդա՛ և կատարի՛ր առաջադրանքները։

Փղերն աշխարհի ամենախոշոր ցամաքային կենդանիներն են: Նրանք կարող են կշռել մինչև 12 տոննա: Եվ իրենց չափերին համապատասխան նրանք նաև մեծ ու բարի սիրտ ունեն։

Գոյություն ունեն 2 տեսակի փղեր՝ աֆրիկական և հնդկական: Նրանք շատ նման են իրար, միայն թե աֆրիկական փղերի ականջները, որ կարծես կաշվե հովհարներ լինեն, ավելի մեծ են, քան հնդկական փղերինը: Փղերի ականջների լայնությունը կարող է հասնել 4 մետրի: Ականջներով փղերը հով են անում իրենց և պաշտպանվում միջատներից:

Սակայն ամենահետաքրքիրը փղի կնճիթն է: Կնճիթը շատ զգայուն է. փիղը կնճիթով կարող է կատարել ինչպես նուրբ աշխատանք (օրինակ՝ գետնից բարձրացնել մորու մեծության պտուղը, մի փունջ խոտ պոկել), այնպես էլ դժվար ու ծանր (մի հաստ ճյուղ պոկել բարձր ծառից):

Այս հսկա կենդանին սնվում է խոտով ու տերևներով: Իր քաշին համապատասխան՝ նա ամեն օր ուտում է մեծ քանակությամբ կեր՝ 45–450 կգ կեր:  Իսկ դրա համար նա կեր է փնտրում օրվա 16 ժամը: Կախված ջերմաստիճանից՝ նա խմում է 100 – 300 լիտր ջուր: Խմելու ջուրը նա նույնպես վերցնում է կնճիթով: Կնճիթն իր մեջ կարող է պահել 7,5 լիտր ջուր: Կնճիթը ջրով լցնելով՝ փիղն այն մոտեցնում է բերանին և ներս քաշում ջուրը: Իսկ շոգ ժամանակ կնճիթով վերից վար նաև ջրում է իրեն, ապա ավազ է ցանում վրան, որպեսզի տզերը չխրվեն մաշկի մեջ: Փղերը նաև հրաշալի լողալ են կարողանում: Նրանք քնում են կանգնած՝ իրար հենվելով: Միայն փոքրիկ փղերն են քնելիս պառկում գետնին:

Հանդիպելիս փղերը  ուրախ ողջունում են միմյանց՝ կնճիթերն իրար փաթաթելով: Նրանք չափազանց հոգատար են միմյանց հանդեպ: Երբ փիղը խճճվում է թակարդում կամ ընկնում փոսի մեջ, մյուս փղերը, մեկնելով իրենց կնճիթները, օգնում են նրան դուրս գալ: Փղերն իրենց վիրավոր կամ հիվանդ ընկերոջը չեն լքում, կողքերից զգուշորեն պահելով, նրան տանում են իրենց հետ: Նրանք երբեք չեն լքում մորը կորցրած ձագին: Փղերն ուրախանում և տխրում են միասին, ամբողջ խմբով: Փղերը նաև կարողանում են ծիծաղել:

Տեքստային առաջադրանքներ

  1. Ինչպիսի՞ն են փղի չափերը։
    Փղերը կարող են կշռել մինչև 12 տոննա:
  2. Քանի՞ տեսակի փղեր գոյություն ունեն։ Գրի՛ր տեսակները։
    Գոյություն ունեն 2 տեսակի փղեր՝ աֆրիկական և հնդկական:
  3. Ինչո՞վ է սնվում փիղը և որքա՞ն է ուտում։
    Այս հսկա կենդանին սնվում է խոտով ու տերևներով: Իր քաշին համապատասխան՝ նա ամեն օր ուտում է մեծ քանակությամբ կեր՝ 45–450 կգ կեր:
  4. Տեքստից դուրս գրի՛ր փղերի մասին պատմող ամենազարմանալի տեղեկությունը։
    Նրանք քնում են կանգնած՝ իրար հենվելով: Միայն փոքրիկ փղերն են քնելիս պառկում գետնին:
  5. Փղերն ինչպե՞ս են  ողջունում իրար։
    Հանդիպելիս փղերը  ուրախ ողջունում են միմյանց՝ կնճիթերն իրար փաթաթելով:

Բառային առաջադրանքներ

  1. Գրի՛ր կանաչ գույնով նշված բառերի հոմանիշները։
    բարի-գթասիրտ, մեծ-հսկա, նուրբ-քնքուշ, թակարդում-ծուղակ:
  2. Գրի՛ր կապույտ գույնով նշված բառերի հականիշները:
    մեծ-փոքր, դժվար-հեշտ, ծանր-թեթև, շոգ-զով:
  3. Նշված բառերից առաջ գրի՛ր ինչպիսի հարցին պատասխանող բառեր:

Խոշոր փիղ

բարի ընկեր

անօգնական ձագ

 երկար կնճիթ

  • Շարունակի՛ր ըստ օրինակի՝ օգնել․․․․օգնել ընկերոջը։

                             Դուրս գալ— դուրս գալ թակարդից

                             Ողջունել—ողջունել քույրիկին

                             Վերցնել—վերցնել պայուսակը

                            Ներս քաշել—ներս քաշել սայլակը

  • Բառեր ավելացրո՛ւ տրված նախադասությանը։

Ընտանի կենդանին սնվում է դաշտի խոտով։

Շունը ջրհորի մոտ

Ուշադի՛ր կարդա և կատարի՛ր առաջադրանքները։

Շունը և նրա ձագերը ապրում էին ագարակում, որի տարածքում մի ջրհոր կար:

Շների մայրը իր ձագերին բազմիցս զգուշացրել էր, որ մոտ չգնան ջրհորին և խաղալիս հնարավորինս հեռու մնան ջրհորից:

Ձագերից մեկը, որը և միևնույն ժամանակ ամենահետաքրքրասերն էր, միշտ մտածում էր, թե ինչու նրանք պետք է այնտեղ չգնան:

Շատ ժամանակ մտածելուց հետո, որոշեց թաքուն գնալ և պարզել, թե որն է ջրհորի գաղտնիքը: Փոքրիկ շունը գնաց ջրհորի մոտ:

Նա բարձրացավ փոքրիկ պատի վրա, այնուհետև հայացք գցեց դեպի ջրհորի ներսը:

Այդ պահին նա տեսավ մեկ այլ շուն ջրի մեջ: Վախից և զարմանքից գլուխը հետ քաշեց:

Ապա որոշ ժամանակ անց կրկին գլուխը առաջ տարավ, որպեսզի ստուգի արդյոք մյուս շունը դեռ այնտեղ է, թե ոչ:

Տեսնելով, որ անծանոթը դեռ այնտեղ է, մի որոշ ժամանակ անթարթ նայեց նրան, ապա շարժեց գլուխը և տեսավ, որ մյուս շունը նույնպես շարժեց գլուխը:

Ապա շարժեց թաթը, հետո մյուսը, և տեսնելով, որ մյուս շունը կրկնում է իր բոլոր շարժումները,  բարկացավ և որոշեց կռվել անծանոթ շան հետ՝ թռչելով դեպի նա:

Ջուրն ընկնելուց հետո միայն նա հասկացավ, որ ոչ մի ուրիշ շուն էլ չկար իրենից բացի:

Նա սկսեց հուսահատորեն թաթերով իրեն պահել ջրի վրա և հաչել, մինչև ագարակի  տերը եկավ այդ ձայների վրա և փրկեց նրան:

Այդ դեպքից հետո շունը սովորեց իր դասը՝ բացահայտելով ջրհորի գաղտնիքը:

 Միշտ լսեք, թե ինչ են ասում մեծերը։ Խնդրեք, որ բացատրեն, եթե չեք հասկացել, բայց երբեք մի՛ արհամարհեք:

Տեքստային առաջադրանքներ

  1. Ինչո՞ւ շունը հայտնվեց ջրհորի մեջ։

Ա) Սաստիկ շոգ էր և շունը որոշեց լողալ։

Բ) Ջրհորում այլ շուն տեսավ, որոշեց կռվել նրա հետ։

Գ) Ցանկանում էր պարզել ջրհորի գաղտնիքը։

Դ) Ջրհորում ձուկ էր տեսել։

                                                                                                                   2.Որտե՞ղ էր ապրում շունը։
                    Շունը և նրա ձագերը ապրում էին ագարակում, որի տարածքում մի ջրհոր կար:

                                                       3. Ի՞նչ էր զգուշացրել փոքրիկ շներին մայր շունը։
                                  Որ մոտ չգնան ջրհորին և խաղալիս հնարավորինս հեռու մնան ջրհորից:

4. Ո՞վ էր ջրհորի անծանոթ շնիկը։
Շնիկի ստվերը:

5.շ Ջրհորում հայտնվելուց հետո ի՞նչ պարզեց փոքրիկ շնիկը։
Որ ոչ մի շնիկ էլ չկար ջրհորում:

Բառային առաջադրանքներ

  1. Տեքստից դո՛ւրս գրիր 4 բառ, որոնք գործողություն են կատարում։
    Ապրում էին, մտածում էր, բարձրացավ, բարկացավ:
  2. Շարունակի՛ր ըստ օրինակի՝ բացահայտել— բացահայտել գաղտնիքը։

Տեսնել—տեսնել հեռուն

Չլսել—չլսել խորհուրդը

Թռչել—թռչել երկնքում

Սովորել—սովորել դասերը

  • Նշված բառերից առաջ գրի՛ր ինչպիսի հարցին պատասխանող բառեր:

Հետաքրքրասեր շնիկ

խորը ջրհոր

գեղեցիկ մայրիկ

փոքրիկ ագարակ

  • Գրի՛ր կանաչ գույնով նշված բառերի հոմանիշները։
    մտածում էր-խորհում էր, թաքուն-գաղտնի, անթարթ-քարացած, բարկացավ-զայրացավ:
  • Գրի՛ր կապույտ գույնով նշված բառերի հականիշները:

Հեռու-մոտ, փոքրիկ-մեծ, բարձրացավ-իջավ, առաջ-հետ:

Դոնալդ Բիսեթ

Պահմտոցի

Ուշադիր կարդա՛ և կատարի՛ր առաջադրանքները։

Մի անգամ Մութը որոշեց պահմտոցի խաղալ Լուսնի հետ։

Նա թաքնվեց մերթ տների ետևում, մերթ ծխնելույզների ետևում, եւ շունչը պահած, այնքան նստեց, մինչև Լուսինն անշտապ ու թաքուն մոտեցավ ու գտավ նրան։

Երբեմն էլ Մութը դեսուդեն էր նետվում, նախքան կկարողանար թաքնվել ճանապարհն անցնող կատվի կամ շան ետևում։ Եվ, ընդհանրապես, նա կարողանում էր ճարպկորեն թաքնվել Լուսնից։

Բայց մեկ էլ Արևը ծագեց ու փոխվեց ամեն ինչ։

— Այ, հիմա կստանաս,— ասաց Լուսինը։— Տեսնենք, թե Արևի՞ց որտեղ կթաքնվես։

— Երեխաների ետևում,— երբ նրանք դպրոց գնան,— պատասխանեց Մութը։— Ես կդառնամ նրանց ստվերը։

— Ինչ խոսք, որ խելոք ես մտածել,— ասաց Լուսինը։— Բայց երբ երեխաները մտնեն դպրոց, այդ դեպքում ո՞ւր կթաքնվես։ Հիմարիկ, ես քեզ լավ խորհուրդ կտամ․ թաքնվիր Երկրի մյուս կողմում, այլապես Արևն անմիջապես կգտնի քեզ։

— Չի գտնի,— պատասխանեց Մութը։— Սպասիր ինքդ կտեսնես, որ չի գտնի։

Բայց Արևն ավելի ու ավելի բարձրացավ երկնակամարի վրա, Մութն այնուամենայնիվ նահանջեց դեպի Երկրի մյուս կողմը ու այնտեղ գիշեր եղավ։ Իսկ այս կողմում Արևի հետ պահմտոցի խաղալու համար մնացին միայն մի քանի փոքրիկ մուգ շերտեր։

Այդ շերտերը շատ ուրախ էին, վազում էին մարդկանց ետևից, վազում էին նույնիսկ կովերի ետևից, իսկ մի քանիսը դարձան թռչունների ստվերներ և նրանց հետ թռչում էին մարգագետիններով։ Բայց ի վերջո, Արևը նրանց բոլորին էլ գտավ, ու մնաց միայն մի մուգ շերտ։

— Քեզ էլ կբռնեմ,— ասաց Արևը։— Որտեղ էլ թաքնվես՝ կբռնեմ։

— Չես կարող,— ասաց մուգ շերտը։— Ես այնպիսի տեղ գիտեմ, ուր ինձ երբեք չես գտնի։ Աչքերդ փակիր ու հաշվիր մինչև տասը, իսկ ես կթաքնվեմ։

Արևն անցավ թուխպի ետևը և հաշվեց մինչև տասը։ Հետո նորից դուրս եկավ։

— Հավանաբար, թաքնվել է մեկնումեկի ետևում ու դարձել նրա ստվերը,— մտածեց Արևը։

Եվ Արևը լուսավորեց բոլոր անկյունները, խորշերը, բայց Մութը կորել էր ու կորել։ Մի օր էլ լուսավորեց, հաջորդ օրը լուսավորեց Մութին գտնելու համար, բայց այնպես էլ չգտավ ու չէր էլ կարող գտնել, որովհետև Մութը հարմար տեղ էր թաքնվել՝ սանդուղքի տակի նկուղում։

— Ի՜նչ հաճելի է այստեղ,— մտածեց Մութը,— այլևս դուրս չեմ գա։

Ու այլևս դուրս չեկավ։

Ահա թե ինչու՝ սանդուղքի տակ գտնվող նկուղում միշտ մութ-֊մութ է։

Տեքստային առաջադրանքներ

1. Պահմտոցի խաղալիս Մութը որտե՞ղ էր թաքնվում Լուսնից:
Նա թաքնվեց մերթ տների ետևում, մերթ ծխնելույզների ետևում,երբեմն էլ կատվի, կամ շան հետևում:

2. Որտե՞ղ էր Լուսինը Մութին առաջարկում թաքնվել:

ա) երեխաների ետևում

բ) Երկրի մյուս կողմում

գ) ճանապարհն անցնող կատվի կամ շան ետևում

դ) մութ տների և ծխնելույզների ետևում

3. Ի՞նչն էր քեզ համար ամենից զարմանալին այս պատմության մեջ: Դո՛ւրս գրիր այդ հատվածը:
Եվ Արևը լուսավորեց բոլոր անկյունները, խորշերը, բայց Մութը կորել էր ու կորել։ Մի օր էլ լուսավորեց, հաջորդ օրը լուսավորեց Մութին գտնելու համար, բայց այնպես էլ չգտավ ու չէր էլ կարող գտնել, որովհետև Մութը հարմար տեղ էր թաքնվել՝ սանդուղքի տակի նկուղում։

4.Տեքստից  դո՛ւրս  գրիր  մեկական  պատմողական  և  հարցական   նախադասություն:
Մի անգամ Մութը որոշեց պահմտոցի խաղալ Լուսնի հետ։

Տեսնենք, թե Արևի՞ց որտեղ կթաքնվես։

5. Ի վերջո Մութը կարողացավ թաքնվել Արևից՝

Ա) սանդուղքի վրա

Բ) ծխնելույզների ետևում

Գ) սանդուղքի տակի նկուղում

Դ) մարդկանց ետևում

6. Մութին թաքնվելու մի տեղ էլ դո՛ւ առաջարկիր:

Տան լոգարանում:

Բառային աշխատանք

  1. Նշված բառերից առաջ գրի՛ր  ինչպիսի  հարցին պատասխանող բառեր:

Մութ  նկուղ

Խելացի լուսին

լուսավոր դպրոց

իմաստուն մարդ

  • Ըստ օրինակի կատարի՛ր առաջադրանքները՝ օրինակ՝ երգել-երգ:

թաքնվել-թաքուն

խաղալ-խաղ

բարձրանալ-բարձր

մտածել-միտք

  • Գրի՛ր կապույտ գույնով նշված բառերի հոմանիշները:
    թաքուն-գաղտնի, անմիջապես-միանգամից, ստվեր-արտացոլանք, նկուղ-գետնահարկ:
  • Գրի՛ր  կանաչ գույնով նշված բառերի հականիշները:
    հաճելի-տհաճ, մութ-լույս, բարձրացավ-իջավ, փոքրիկ-մեծ:

Կարդա´ տեքստը և կատարի´ր առաջադրանքը:

Գորշ և սպիտակ արջերի մասին անմիջապես կասես, որ նրանք ցեղակիցներ են, թեև արտաքին տեսքով բավականին տարբերվում են: Բևեռային ձյուների մեջ ապրող սպիտակ արջը միշտ սպիտակ է:

           Իսկ գորշ արջերը լինում են և’ հարդագույն, և’ շագանակագույն, և’ գրեթե` սև:

           Սպիտակ արջը երկրագնդի ամենախոշոր գիշատիչ կենդանին է: Արկտիկայից բացի, սպիտակ արջերն ուրիշ ոչ մի տեղ չեն հանդիպում: Սպիտակ արջը կարող է ժամում 4-5 կմ արագությամբ լողալ, սուզվել գրեթե փոկի նման և երկու րոպե մնալ ջրի տակ: Նա սնվում է փոկերով, ձկներով, թռչուններով:

           Գորշ արջերը հիանալի որսորդներ են, բայց ամեն ինչ ուտում են և հաճախ են սնվում անտառային հատապտուղներով:

Արջը մեղրի սիրահար է, մեղվի խայթոցից անգամ չի վախենա, միայն թե բերանը քաղցրացնի: Աշնանը գազանը հարկադրված է լինում հոգալու հուսալի ապաստանի մասին, ուր կարելի լինի հանգիստ քնել միչև գարուն:Եվ եթե աշնանն արջը բավականաչափ ճարպ չկուտակի, որջում չի փակվի ու ամբողջ ձմեռ ման կգա չարացած ու սոված: Նման «թափառաշրջիկները» վտանգավոր են: Արջի քունը թեթև է: Մայր արջը  որջում փակվում է անցյալ տարվա ձագերի հետ, որոնք նրան օգնում են խնամել նորածիններին, զուր չեն նրանց «դայակներ» անվանում: Քոթոթները մինչև երկու տարեկանը միշտ մոր կողքին են մնում: Նորածինները, որ սովորաբար երկուսն են լինում, լույս աշխարհ են գալիս դաժան ցրտին` հունվար-փետրվարին: Մայր արջը նրանց կերակրում է մինչև գարուն: Որջից դուրս են գալիս փոքր շնիկի չափ դարձած: Գորշ արջերն ապրում են մինչև 50 տարի:

           Հայաստանի անտառներում ապրում է գորշ արջը: Նրա ականջները կլոր են ու փոքրիկ, դունչը` երկար, թաթերը` լայն: Արջը ուտում է խոտ, տերևներ, բույսի արմատներ, միջատներ, թռչուն, ձու և այլն:

Առաջադրանքներ

  1. Տեքստից դո´ւրս գրիր սպիտակ և գորշ արջերի մասին պատմող մեկական նախադասություն։

 Գորշ արջերը լինում են և’ հարդագույն, և’ շագանակագույն, և’ գրեթե` սև:
Սպիտակ արջը կարող է ժամում 4-5 կմ արագությամբ լողալ, սուզվել գրեթե փոկի նման և երկու րոպե մնալ ջրի տակ:

  • Ինչպիսի՞ն է գորշ արջերի արտաքինը։ Ընդգծի´ր ճիշտ պատասխանը։
  • ականջները կլոր են ու փոքրիկ, դունչը` երկար, թաթերը` լայն:
  • ականջները սուր են ու փոքրիկ, դունչը՝ կարճ, թաթերը՝ լայն։
  • ականջները երկար են ու մեծ, դունչը՝ տափակ, թաթերը՝ նեղ
  • Ուշադի՛ր կարդա և ընդգծի´ր սխալ պատասխանը։
  • Գորշ արջերը հիանալի որսորդներ են, բայց ամեն ինչ ուտում են և հաճախ են սնվում անտառային հատապտուղներով:
  • Գորշ արջերը հիանալի որսորդներ են, բայց ամեն ինչ չեն ուտում։ Նրանք սնվում են միայն իրենց որսած կենդանիներով։
  • Գորշ արջերը չեն կարողանում որս անել և սնվում են միայն մեղրով ու անտառային հատապտուղներով։
  • Տեքստից դո՛ւրս գրիր այն հատվածը, որտեղ պատմվում է, թե մայր արջն ինչպես է խնամում իր քոթոթներին։

Քոթոթները մինչև երկու տարեկանը միշտ մոր կողքին են մնում: Նորածինները, որ սովորաբար երկուսն են լինում, լույս աշխարհ են գալիս դաժան ցրտին` հունվար-փետրվարին: Մայր արջը նրանց կերակրում է մինչև գարուն: Որջից դուրս են գալիս փոքր շնիկի չափ դարձած:

  • Ըստ տեքստի՝ ինչպիսի՞ լողորդներ են սպիտակ արջերը: Դո՛րս գրիր այդ մասին պատմող հատվածը։
    Սպիտակ արջը կարող է ժամում 4-5 կմ արագությամբ լողալ, սուզվել գրեթե փոկի նման և երկու րոպե մնալ ջրի տակ:

                               6 Գրի´ր՝ ի՞նչ նոր բան իմացար արջերի մասին: 
Որ գորշ արջերը ապրում են հիսուն տարի:  Արջը ուտում է խոտ, տերևներ, բույսի արմատներ, միջատներ, թռչուն, ձու և այլն:

7 Ի՞նչ է նշանակում <լույս աշխարհ գալ> դարձվածքը։
Լույս աշխարհ գալ-ծնվել:

8 Գրի´ր կապույտով ներկված բառերի հականիշները։

արտաքին-ներքին, ամենախոշոր-ամենամանր, հուսալի-անհույս, վտանգավոր-անվտանգ:

  • Գրի´ր տեքստում հոգնակի թվով գործածված 2 բառ:
    ականջներ, թաթեր,

10    Ընդգծի´ր ճիշտ պատասխանը։ «Քնել», «խնամել» բառերը ցույց են տալիս.

  • առարկա,
  • թիվ,
  • հատկանիշ
  • գործողություն:

Հայրենակիտություն

Դիր  բլոգիցդ հայրենագիտության բաժնի հղումը՝
հայրենագիտություն

Քանի՞ նյութ ունես հայրենագիտության բաժնում՝
16 նախագիծ:

Հաջողված նախագիծ, որն ամենաշատն ես հավանել՝
Հայաստանի Հանրապետության մարզերը և քաղաքները շատ ու շատ հավես էր:

Ուսումնական ի՞նչ նյութ քեզ ամենաշատը դուր եկավ՝
Հայաստանի Հանրապետության մարզերը և քաղաքները ուղակի շատ հավեսա:

Դպվարություններ ունեացա՞ր առարկան ուսումնասիրելիս, ինչու՞ 
Ամենինչ ուղակի չեմ հիշում

Ի՞նչ նոր բաներ սովորեցիր հայրենագիտություն առարկայից՝

Ամենառաջին բանը որես սովորելեմ դա այս բանն դա Առասպել հայոց աստվածների տված շնորհների մասին հայրենագիտություն սայա

Որ՞ նախագծով ես ճամփորդել՝
16 նախագիծ:

Ի՞նչ կցանկանայիր փոխել-ավելացնել հայրենագիտություն առարկայի մեջ՝
Արթեն ամենինչ լավ է հայրենագիտություն:

Ինչպե՞ս քեզ կգնահատես այս առարկայից 1-10 բալային սանդղակով՝ 
Նրանք թող ընտրեն: 😊

Երկու նախադասությամբ ամփոփիր հայրենագիտական ուսումնական տարիդ
Շաաաաաաաաաաաատ լաաաաաաաաավ:

Երիտասարդ խեցգետինը

Երիտասարդ խեցգետինը մտածում էր. «Ինչո՞ւ իմ ընտանիքում բոլորը ետ-ետ են քայլում: Ուզում եմ առաջ քայլել սովորել, ինչպես գորտերը: Քիթս կկտրեմ, թե չկարողանամ սովորել»:
Խեցգետինն սկսեց թաքուն վարժություններ անել հարազատ գետի քարերի մեջ: Սկզբում շատ էր հոգնում.  Իրեն էս  ու էն կողմ էր տալիս, քերծում էր զրահն ու կոխկրտում ոտքերը: Բայց, քիչ – քիչ  վարժվեց: Այդպես է, չէ՞,  ամեն ինչ էլ կարելի է սովորել, եթե շատ ուզես:
Երբ արդեն վստահ էր, որ հասել է նպատակին, կանգնեց իր ընտանիքի անդամների առջև ու ասաց.
— Նայե՛ք:
Ու մի  հպարտ քայլքով գնաց առաջ:
-Զավա՛կս, – հուզմունքից լաց եղավ նրա մայրը,-Հո չե՞ս գժվել: Խելքդ գլուխդ հավաքիր, քայլի՛ր եղբայրներիդ նման, որ քեզ շատ են սիրում:
Իսկ եղբայրները նայում ու փռթկացնում էին:
Հայրը   խիստ հայացքով նայեց նրան, հետո ասաց.
-Դե հերի՛ք է: Եթե ուզում ես մեզ հետ մնալ, քայլիր  սովորական խեցգետինների նման: Եթե չես լսի մեզ, գետը մեծ է. գնա ու մեր մասին մոռացի՛ր:
Ճիշտ է՝ խեցգետնուկը սիրում էր իր հարազատներին, բայց  նա նաև հավատում էր, որ ինքը ճիշտ է, նա չէր կասկածում: Ի՞նչ պիտի աներ: Խեցգետինը համբուրեց մորը, հրաժեշտ տվեց հորն ու եղբայրներին ու ճամփա ընկավ դեպի մեծ աշխարհ:
Երբ անցնում էր գետով, գորտերը զարմանքից   շշմել էին: Էս տիկինները  հավաքվել էին իրար գլխի՝ սրանից-նրանից բամբասելու:
-Աշխարհը շուռ է եկել, -հեգնեց նրանցից մեկը,-նայեք այս խեցգետնին, ո՞վ է այսպիսի բան տեսել:
-Է՜, հարգանք չի մնացել,-ասաց մեկ ուրիշը:
-Վա՜յ, վա՜յ, վա՜յ, -հառաչեց երրորդը:
Բայց խեցգետնուկը շարունակեց  գնալ իր ճամփով: Մի քիչ հետո  լսեց, որ իրեն մի մեծ, ծեր, խեցգետին է կանչում, որը տխուր դեմք ուներ ու մեն-մենակ կանգնել էր մի քարի մոտ:
-Բարի  օր,-ասաց երիտասարդ խեցգետինը:
Ծերուկը երկար նայեց նրան, հետո ասաց.
-Այս ի՞նչ ես անում: Ես էլ, երբ երիտասարդ էի, քեզ նման մտածում էի, որ խեցգտիններին պիտի սովորեցնել դեպի առաջ քայլել: Բայց տես, թե ինչի հասա. ապրում եմ մեն-մենակ, ու խեցգետինները ավելի շուտ լեզուները կկտրեն, քան թե կխոսեն ինձ հետ: Քանի դեռ ուշ չէ, ականջ արա ինձ, ապրի՛ր բոլորի նման, ու մի օր, շնորհակալ կլինես այս խորհրդի համար:
Երիտասարդ խեցգետինը չգիտեր ինչ պատասխանել ու լուռ մնաց: Բայց ինքն իրեն ասում էր.
-Չէ՛, ե՛ս եմ իրավացի:
Նա հրաժեշտ տվեց ծեր խեցգետնին, հպարտ-հպարտ շարունակեց իր ճանապարհը:
Տեսնես հեռու կգնա՞: Կհասնի՞ երջանկության: Կուղղի՞ այս աշխարհի բոլոր ծռությունները: Մենք դա չգիտենք, նա դեռ շարունակում է քայլել այնպես, ինչպես որոշել է: Միայն կարող ենք նրան հաջողություն մաղթել՝ ասելով.
-Բարի ճանապարհ:

1. Թվարկիր այս պատմության հերոսներին: Յուրաքանչյուրին բնութագրիր մեկ դիպուկ բառով:

Երիտասարդ խեցգետինը-տարբերվող, հպարտ

մայրը-գեղեցիկ

հայրը-չղայն

գորտերը- բամբասկոտ

եղբայրներ-թեթևամիտ

ծերուկ-իմաստուն

2. Բացատրիր հետևյալ միտքը՝ ամեն ինչ էլ կարելի է սովորել, եթե շատ ուզես:
Աշխատասիրությամբ ամեն ինչի էլ կարող ես հասնել։

3 Նշի՛ր ճիշտ պատասխանը։

Հայրն ինչո՞ւ խեցգետնին հեռացրեց իրենց մոտից։

Նա թաքուն վարժություններ էր անում գետի քարերի մոտ։

Նա չէր քայլում այնպես, ինչպես իր ընտանիքի անդամները։

Նա հոյակապ քայլքով առաջ էր գնում։

4 Խեցգետինն ինչո՞ւ արթնացրեց գորտերի մի խմբի զարմանքը։

Նա ճանապարհ էր ընկել դեպի մեծ աշխարհ։

Նա չափազանց շատ էր սիրում իր հարազատներին։

Նրա քայլվածքը տարբերվում էր մյուս խեցգետինների քայլածքից։

5 Ի՞նչ խորհուրդ տվեց ծեր խեցգետինը խեցգետնուկին։

Շարունակել ճանապարհը

Քայլել այնպես, ինչպես բոլոր խեցգետինները

Քայլել առաջ, ինչպես ինքը որոշել է

Տեքստի <Հեգնեց նրանցից մեկը> արտահայտությունը տրվածներից որո՞վ կփոխարինեիր։

Հասկացրեց նրանցից մեկը

Ծաղրեց նրանցից մեկը

Հորդորեց նրանցից մեկը

Ո՞ր շարքի բոլոր բառերն են առաջացել ածականից։

Բարձրանալ, ճամփորդել, շողալ

Երկարել, սպիտակել, ուրախանալ

Փոքրանալ, թերթել, անձրևել

8 Տեքստից դո՛ւրս գրի՛ր գործողություն ցույց տվող բառեր, որոնք կատարվում են ներկա պահին։
գնաց, սիրում է, ապրում եմ, տվեց, շարունակեց:

9 Տեքստում ո՞րն է <ճանապարհ> բառի հոմանիշը։
ճամփա:

10 Յուրաքանչյուր գոյականի դիմաց հատկանիշ ցույց տվո մեկ բառ գրի՛ր։

ծեր խեցգետին

մեծ գետ

դանդաղ քայլք

գեղեցիկ հայացք

11 Տեքստից դո՛ւրս գրիր հոգնակի թվով գործածաված երեք գոյական։
խեցգետիններ, գորտեր, եղբայրներ

12 Գրի՛ր տեքստում հադիպող հետևյալ բառերի հականիշները։

Երիտասարդ-ծեր

Խիստ-բարի

Հպարտ-խոնարհ

Լուռ-աղմկոտ

13 Տեքստից դո՛ւրս գրիր հրամայական և բացականչական հնչերանգ արտահայտող մեկական նախադասություն։

-Դե հերի՛ք է: Եթե ուզում ես մեզ հետ մնալ, քայլիր  սովորական խեցգետինների նման:

-Է՜, հարգանք չի մնացել,-ասաց մեկ ուրիշը:

14 Ավարտի՛ր նախադասությունը։

Երիտասարդ խեցգետինը լուռ մնաց, որովհետև իր կարծիքով ինքն էր իրավացի։

15 Շարունակի՛ր պատմությունը։ Մտածի՛ր ու գրիր, թե հետո ի՞նչ եղավ խեցգետնի հետ: Պատմությունդ վերնագրի՛ր և հրապարակի՛ր։

Տեխնոլոգիա հաշտվետություն

  1. Դիր Տեխնոլոգիա․ խոհանոցային հմտություն բաժնի հղումը
    Տեխնոլոգիա Խոհանոց
  2. Քանի՞ նյութ ունես այդ բաժնում
    զրո ես սխալմամբ խոհանոց
  3. Դասընթացի շրջանակում ի՞նչ նոր հմտություններ սովորեցիր, որ մինչ այդ չէիր արել երբեք խոհանոցում
  4. Ջերմամշակմանը ծանոթացա՞ր, ինչպե՞ս են մշակում բանջարեղենը, միրգը, որպեսի այն արդեն պատրաստ լինի  ուտելու համար 
  5. Ի՞նչ ուտեստներ ես պատրաստել, կա՞ ուտեստ որ տանը փորձել ես, դիր հղումները
  6. Ամենաշատը ո՞ր ուտեստն ես հավանել
  7.  Ի՞նչ օգտակար վիտամիններ ես ճանաչում
  8. Ի՞նչ կցանկանայիր պատրաստել ամառային ճամբարի ընթացքում

Չափումներ․ գործնական կարողությունների ամփոփում

  1. Չափում ենք երեք առարկայի չափումները, հաշվում նրա պարագիծն ու մակերեսը։
    Չափեցի ուղղանկյան երկարությունը և լայնությունը։ Ստացա — և —-։ Հաշվեցի պարագիծը՝ — և մակերեսը՝ —։
  2. Word ծրագրում ստեղծում ենք աղյուսակ, որում իրար տակ բաժանումն ենք կատարում՝ 792 : 3։
    264
  3. Ծրագրում տեղադրում ենք Geogebra ծրագրով նկարած պատկերներ՝ ուղիղ, ճառագայթ, հատված, քառակուսի, ուղղանկյուն, շրջան:

Cambridge